Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ
Պարետատան թեժ գիծ
81 - 41

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ ԱՆ  060 83 83 00        Արտերկրից       
  զանգերի համար
 
011 20 81 41
 Մենյու

Հայաստանի Վիճակագրություն

Հաստատված <br> դեպքեր11221

Հաստատված
դեպքեր

Նոր դեպքեր697

Նոր դեպքեր

Բուժված 3468

Բուժված

Մահվան ելքեր176

Մահվան ելքեր

Բոլոր նորությունները ...



Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ ծագում ունի կորոնովիրուսը։

Կորոնովիրուսը կենդանական ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է կենդանիներից մարդուն։

Որքանո՞վ է վտանգավոր Նոր կորոնավիրուսային վարակը (2019-nCoV):

Նոր կորոնավիրուսային վարակը, ինչպես և այլ շնչառական հիվանդությունները, կարող է առաջացնել թեթև ախտանշաններ՝ հարբուխ, կոկորդի ցավ, հազ և ջերմություն։ Որոշ անձանց մոտ այն կարող է ավելի ծանր ընթանալ և հանգեցնել թոքաբորբի կամ դժվարացած շնչառության։

Անվտանգ է արդյո՞ք ծանրոց ստանալը Չինաստանից կամ այլ երկրից, որտեղ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակ։

Այո, անվտանգ է։ Չինաստանից կամ այլ երկրից, որտեղ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակ, ծանրոցներ ստացող անձանց կորոնավիրուսով վարակվելու վտանգ չի սպառնում։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսները ծանրոցների ու նամակների վրա երկար չեն գոյատևում։

Կարո՞ղ եմ ես վարակվել նոր կորոնավիրուսային վարակով իմ ընտանի կենդանուց։

Ոչ, ներկա պահին ապացուցված չէ, որ ընտանի կենդանիներ (կատու կամ շուն) պահող անձինք վարակվել են նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) կամ տարածել են այն։

Կա՞ն արդյոք նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելող կամ բուժող դեղամիջոցներ։

Ոչ։ Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կանխարգելման կամ բուժման համար որևէ դեղամիջոց չի առաջարկվում։ Մինչդեռ, վարակված անձանց ախտանշանները թեթևացնելու կամ բուժելու նպատակով նշանակվում է համապատասխան խնամք, իսկ ծանր դեպքերում՝ ախտանշանային բուժում։ Բուժման որոշ եղանակներ ուսումնասիրության փուլում են և կանցնեն կլինիկական փորձարկումներ։ ԱՀԿ-ն, իր գործընկերների հետ համատեղ, աջակցում է աշխատանքների կազմակերպման գործընթացին։

Հակաբիոտիկների կիրառումն արդյոք արդյունավե՞տ է նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելու և բուժելու համար։

Ոչ, վիրուսների դեմ հակաբիոտիկներ չեն կիրառվում (կիրառելի են միայն մանրէների դեմ)։ Հետևաբար, հակաբիոտիկները չպետք է կիրառվեն նաև որպես նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման կամ բուժման միջոց։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկներ կարող են նշանակվել, եթե դուք հոսպիտալացվել եք կորոնավիրուս (2019-nCoV) ախտորոշմամբ և Ձեզ մոտ առկա է համակցված մանրէային վարակ։

Նոր կորոնավիրուսը փոխանցվու՞մ է մարդուց մարդուն։

Այո, Նոր կորոնավիրուսը (2019-nCoV) շնչառական վարակ է, և կարող է փոխանցվել մարդուց մարդ, սովորաբար, վարակված անձի հետ սերտ շփման միջոցով, օրինակ՝ տանը, աշխատավայրում կամ բուժհաստատությունում։

Ո՞վ կարող է վարակվել Նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակով։

Մարդիկ, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են վայրեր, որտեղ շրջանառում է Նոր կորոնավիրուսային վարակը։ Ներկայումս, Նոր կորոնավիրուսային վարակը շրջանառում է Չինաստանում, որտեղ և արձանագրվել է վարակվածների թվի ճնշող մեծամասնությունը։ Այլ երկրներում վարակման դեպքերն արձանագրվել են Չինաստանից ճանապարհորդողների շրջանում, կամ այն անձանց, ովքեր ապրել կամ աշխատել են այնտեղից ժամանած անձանց հետ, ինչպես օրինակ՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ կամ բուժաշխատողներ, ովքեր խնամել են պացիենտներին նախքան Նոր կորոնավիրուսային վարակի հաստատվելը։

Ո՞վ է գտնվում Նոր կորոնավիրուսային վարակի ծանր ախտանշանների զարգացման ռիսկի խմբում:

Թեև դեռ կարիք կա առավել մանրամասն ուսումնասիրելու, թե ինչ ազդեցություն ունի Նոր կորոնավիրուսային վարակը մարդկանց վրա, այնուամենայնիվ հայտնի է, որ տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (օրինակ՝ շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություններ) գտնվում են Նոր կորոնավիրուսային վարակի ծանր ախտանշանների զարգացման ռիսկի խմբում։

Ինչպե՞ս է տարածվում Նոր կորոնավիրուսային վարակը։

Նոր կորոնավիրուսը շնչառական վարակ է, որը հիմնականում փոխանցվում է վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով։ Կարևոր է շնչառական հիգիենայի կանոնների պահպանումը բոլորի կողմից։ Հազալիս կամ փռշտալիս անհրաժեշտ է փակել բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով (անձեռոցիկն օգտագործելուց հետո անմիջապես գցել աղբամանը)։ Կարևոր է նաև ձեռքերի հիգիենայի պահպանումը. անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով։

Ինչո՞ւ Հայաստան ժամանող բոլոր մարդիկ չեն մեկուսացվում:

Հայաստան ժամանողները մեկուսացվում են այն դեպքում, եթե գալիս են այն երկրներից, որտեղ ներկայումս կորոնավիրուսային լարված համաճարակային իրավիճակ է: Որևէ միջազգային կազմակերպություն խորհուրդ չի տալիս բոլորին մեկուսացնել, և ապացուցված չէ, որ բոլոր ժամանողներին մեկուսացնելը աշխատող գործիք է։ Բացի դրանից՝, հնարավոր չէ բոլորին անխտիր մեկուսացնել ու կացության անհրաժեշտ պայմաններով ապահովել:

Օդանավակայանում միայն ջերմությունը չափելով հնարավո՞ր է արդյոք հիվանդներին հայտնաբերել:

Կորոնավիրուսով վարակված լինելու ամենատարածված ախտանշանը ջերմություն ունենալն է, ուստի իրականացվում է ջերմաչափում: Օդանավակայանի պայմաններում այլ հետազոտություն իրականացնելն օպտիմալ չէ: Շուտով կստանանք Ռապիդ թեստեր, որոնք օգտագործվելու են օդանավակայաններում և 15 րոպեի ընթացքում թեստի միջոցով պարզ կլինի,արդյոք անձը կորոնավիրուսով վարակված է թե ոչ։ 

Ի՞նչ է նշանակում՝ «եղել են հսկողության տակ»: Տեղյա՞կ եք այդ մարդկանց բոլոր տեղաշարժերի ու շփումների մասին:

Խոսքը 14-օրյա բժշկական հսկողության մասին է։ Առաջին ժամանումից հետո մասնագետները այցելում են ժամանողի տուն՝ բացատրելով բոլոր ընթացակարգերն ու պահանջները։ Մասնագետներն առաջարկում են 14 օր մնալ հսկողության ներքո, որից հետո հեռախոսազանգերի միջոցով տեղեկանում են նրանց որպիսության մասին։ Թեթև ջերմություն կամ գրիպանման երևույթ ունեցողները հոսպիտալացվում են, կազմակերպվում են անհրաժեշտ հետազոտությունները։ Սա նախ ինքնագիտակցության ու պատասխանատվության խնդիր է, սակայն հարկ եղած դեպքում հնարավոր է նաև ուժային կառույցների աջակցությունը։

Կա՞ն արդյոք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման ու դրա համար վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքեր. եթե այո, քանի՞ նման դեպք է արձանագրվել:

Այո՛, կան։ Խախտումներ են եղել նաև ԶԼՄ-ների կողմից։ Ներկայումս մշակվում են վարչական պատասխանատվության ավելի խիստ նորմեր: Մինչ դրանց հրապարակումը, արտակարգ ռեժիմի կանոնների խախտման պատասխանատվության առումով կարող եք ծանոթանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված նորմերին։ Պաշտոնական տվյալները դեռ ամփոփված չեն։

Ի՞նչ պետք է անեն արտերկրից նոր ժամանածները:

 

Արտերկրից ժամանող քաղաքացիների ջերմությունը չափվում է. ախտանշաններ բացահայտվելու դեպքում նրանք հոսպիտալացվում են համապատասխան բժշկական հաստատություններում, իսկ առողջ լինելու դեպքում 14 օր ինքնամեկուսանում են տանը: