Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ
Պարետատան թեժ գիծ
81 - 41

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ ԱՆ  060 83 83 00        Արտերկրից       
  զանգերի համար
 
011 20 81 41
 Մենյու
 

 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հաստատված միջոցառումները


 

1-ին միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141400

ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝ նպատակային վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում կամ սուբսիդավորում։ Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝ աշխատակիցներին աշխատավարձի վճարում, հարկերի և տուրքերի վճարում, հումքի գնում կամ ներմուծում, սարքերի և սարքավորումների ներմուծում, ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։

Օժանդակության գործիքի ներքո մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն. դրամին վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից։

Տնտեսական աջակցության 1-ին միջոցառման մեջ իրականացված փոփոխությունների արդյունքում տնտեսվարողները կարող են օգտվել ոչ միայն նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման նախապես սահմանված ձևերից, այլ նաև օգտվել սուբսիդավորման առավել նպաստավոր պայմաններից։

Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն դրամ և ավել գումարի չափով կամ 100 մլն դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հավելյալ մի շարք արտոնություններից։

 

2-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141401

Միջոցառումների 2-րդ ծրագրով գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները։ Հատկանշական է, որ գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական  համաֆինանսավորում՝ 10-ից մինչև 70 տոկոսի չափով՝ կախված վարկի նպատակից։

Խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներին տրամադրվող վարկերի համար 0% տոկոսադրույքով վարկերից զատ ևս հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։ Գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս սահմանվել է 0% տոկոսադրույք։

 

3-րդ միջոցառում

Մանրամասն՝ http://www.isc.am/

Միջոցառումների 3-րդ ծրագրով օժանդակություն է տրամադրվելու 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող այն տնտեսավարողներին, որոնք գործում են մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի, փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, մասնավոր մանկապարտեզների, սպորտային ակումբների, լողավազանների, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեության, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեության և սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։

Միջոցառումը ենթադրում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի կամ անձանց անձնական երաշխավորություն ներկայացնելու պայմանով։ Շահառուների ֆիլտրումը, ընտրությունը իրականացնելու է պարզեցված ընթացակարգով Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից։ Օժանդակության վարկերը տրամադրվելու են թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով՝ մինչև 36 ամիս ժամկետով, տոկոսադրույքն առաջին երկու տարում լինելու է 0%, իսկ երրորդ տարում՝ 12% տարեկան։

 

4-րդ միջոցառում

Մանրամասն՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid4

Միջոցառումների 4-րդ ծրագրով աջակցություն է տրամադրվելու աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ)՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.

2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.

3) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.

4) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:

 

5-րդ միջոցառում

Մանրամասն՝ https://www.facebook.com/armgovernment/posts/2996085167081194

2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողները աշխատավարձի ֆոնդի մոտ 16-50 տոկոսի չափով պետությունից անհատույց դրամական օժանդակություն կարող են ստանալ։

Կառավարության հաստատած 5-րդ ծրագրով դրամաշնորհ կարող են ստանալ բոլոր այն տնտեսվարողները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նրանց ստացած եկամուտների ծավալը չի նվազել նշված ժամանակահատվածում։ Դրամաշնորհը հասանելի է ապրիլի 1-ից։

Դրամաշնորհի չափը կազմելու է մոտավորապես ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 16-50 տոկոսը։ Մասնավորապես՝ մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին։ 5 և ավել աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում աջակցության չափը հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը բազմապատկելով աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասով։

 

6-րդ միջոցառում

Մանրամասն՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid6

Կառավարության հաստատած 6-րդ միջոցառման շահառուներն են այն ֆիզիկական անձինք, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68,000 դրամի չափով:

Աջակցությունից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, ում վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շահառու:

 

7-րդ միջոցառում

Մանրամասն՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid7

Հաստատված 7-րդ միջոցառումը միտված է կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց օժանդակելուն։ Միջոցառման շահառու է հանդիսանում բժշկական հաստատություններում հաշվառված այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի գրանցված աշխատանք, չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր կամ 10-րդ միջոցառման շահառու միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և չունի ամուսին (չունի գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է): Միջոցառման շահառուները կստանան միանվագ նպաստ 100,000 դրամի տեսքով: Միջոցառման շահառու են հանդիսանում մարտի 30-ի դրությամբ 12-34 շաբաթական հղիություն ունեցող կանայք։

 

8-րդ միջոցառում

Մանրամասն՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid8

Հաստատված 8-րդ ծրագրով նախատեսվում է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին: Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցող գործիքը հենց ութերորդ փաթեթն է՝ շուրջ 100 հազար շահառու է ընդգրկում, քանի որ բոլոր շահառուները գրանցված աշխատողներ են։ Դրանք այն վարձու աշխատողներն են, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ: Միջոցառումից կարող են օգտվել նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող գրանցված աշխատողները, որոնք գրանցված են Տուժած ոլորտներում գործունեություն ծավալող ԱՁ-ներում։ Այդ ոլորտներն են՝

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
  • հանրային սննդի ծառայություններ.
  • զբոսաշրջային ծառայություններ.
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն.
  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
  • հագուստի արտադրություն.
  • կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
  • կահույքի արտադրություն.
  • թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
  • ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
  • օդային տրանսպորտի գործունեություն.
  • կինոթատրոնների գործունեություն.
  • լուսանկարչության բնագավառում գործունեություն.
  • ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
  • կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
  • ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
  • լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում.
  • պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն).
  • առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ.
  • մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
  • փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն՝ բացի կահույքից.
  • թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
  • ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն.
  • համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.
  • էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
  • ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
  • համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.
  • ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Միանվագ դրամական աջակցության չափը կախված է աշխատավարձի կամ ԱՁ դեպքում շրջանառության չափից, և կարող է կազմել մինչև 136 հազար դրամ։

 

9-րդ միջոցառում

Մանրամասն՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid9

Աջակցության 9-րդ միջոցառման շահառուներ են հանդիսանում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որտեղ երեխայի ծնողներից/խնամակալներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը/խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ մարտի 12-ի դրությամբ, և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական աշխատանքի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում։ Շահառու կարող է հանդիսանալ նաև այն ընտանիքը, որտեղ ծնողներից մեկը չունի աշխատանք, իսկ մյուսը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր  երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:

Ընտանիքը կարող է շահառու հանդիսանալ, եթե մինչև 18 տարեկան երեխան/երեխաները և նարանց ծնողը/ծնողները մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ-ի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում։

Աջակցությունը տրամադրվում է ծնողներից/խնամակալներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Եթե շահառուն համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, պետք է ընտրի դրանցից որևէ մեկը՝ օրինակ՝ այն, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է:

 

10-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/04/500-%D4%BC.pdf

Աջակցության 10-րդ միջոցառման շահառուներ են միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտները, որոնք՝ 1 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ, 2 2020թ-ի հունվարի 1-ից հետո գրանցված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որը 2019-ին չի հանդիսացել ԱՁ, ինքնազբաղված և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ։ Միջոցառման շահառու չեն կարող լինել 2020թ-ի առաջին եռամսյակում շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը կամ ունեցել են երկու և ավելի աշխատող, կամ հանդիսացել են 9-րդ, 8-րդ, 6-րդ, 4-րդ միջոցառման շահառու։

Միջոցառման շրջանակներում տրամադրվում է միանվագ աջակցություն 2020թ-ի առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ ավել, քան 136 հազար դրամը։ Իսկ այն տնտեսվարողները, որոնք գրանցվել են 2020թ-ից հետո և ներկայացրել են ՀԴՄ հայտ, սակայն դեռևս չեն ակտիվացրել այն, կստանան միանվագ աջակցություն 68 հազար դրամի չափով։

 

11-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/2020/542-L.pdf

11-րդ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը։ Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով:

 

12-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/04/550-%D4%BC%D4%BC.pdf

12-րդ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառման գծով՝ 10,001 – 30,000 դրամ ներառյալ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5,001 -10,000 դրամ ներառյալ։ Աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով։

 

13-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/04/557.pdf

Աջակցության 13-րդ միջոցառման շրջանակներում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ նպաստ ստացող ընտանիքներն օժանդակություն կստանան նպաստի 50%-ի չափով։

Աջակցության 70%-ը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով, իսկ 30%-ը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար։ Եթե շահառուն էլեկտրաէներգիայի ցանցի բաժանորդ չի հանդիսանում, ապա գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով։

Էլեկտրական էներգիայի դիմաց վճարի գումարը փոխանցվելու է մատակարարող ընկերությանը։ Եթե քաղաքացին ունի պարտք, կմարվի պարտքը, եթե պարտք առկա չէ, ապա գումարը կձևակերպվի որպես կանխավճար։

 

14-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/04/596voroshum.pdf

Աջակցության 14-րդ միջոցառումից կարող են օգտվել Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բոլոր ուսանողները։

Ընդ որում, պետական բուհերում առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողները, որոնք ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում, իսկ մյուս բոլոր կուրսերի ուսանողները, որոնք ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան փոխհատուցում կիսամյակի ուսման վարձի 75%-ի չափով։

Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին մայիսի 1-ից տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ի առավելագույն արժեքը կկազմի 80 և ավել տոկոս։ Իսկ այն ուսանողները, որոնք ՄՈԳ-ի արժեքը ցածր է 80 տոկոսից, կստանան ուսանողական վարկի տոկոսադրույքի 5 տոկոսային կետով սուբսիդավորում, ինչի արդյունքում վարկը հասանելի կլինի 4% տոկոսադրույքով։

 

15-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141992

Աջակցության 15-րդ միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկման և ծառատունկի տարածքի ցանկապատման աշխատանքներին։

Միջոցառման շրջանակներում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ (այսուհետ՝ աշխատանքներ)։

 

16-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141969

Աջակցության 16-րդ միջոցառուման շահառու են հանդիսանում՝ 1 բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 30,001-40,000 դրամ ներառյալ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 10,001-25,000 դրամ ներառյալ, 2 չգազիֆիկացված բնակավայրերի էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ-ի փետրվար ամսվա էլեկտրական էներգիայի սպառման գծով ծախսը կազմել է մինչև 25,000 դրամ ներառյալ, 3 խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3000 դրամ ներառյալ:

 

17-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142321

Աջակցության 17-րդ միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ 1 համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, 2 հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, 3 հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Մրցույթի շահառուների պայմաններն են՝

  • 10 մլն ՀՀ դրամ-նորարարական դրամաշնորհներ- վերջին 2 տարում  ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողների համար
  • 20 մլն ՀՀ դրամ-կայացած ընկերությունների դրամաշնորհներ- 2 տարուց ավել ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունների համար (տնտեսավարողներ), որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ
  • 100% չափով համաֆինանսավորում, սակայն ոչ ավել քան 30 մլն ՀՀ դրամ-համաֆինանսավորման դրամաշնորհներ- տեխնոլոգիական ընկերությունների համար  (տնտեսավարողներ), որոնք  կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։

 

18-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142395

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության հաստատած 18-րդ ծրագրով  միանվագ անհատույց դրամական օժանդակություն կստանան բոլոր այն տնտեսվարողները, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ Դրամաշնորհային օժանդակություն կարող են ստանալ այն տնտեսվարողները, որոնք 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում այդ տնտեսվարողների հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%-ը։ Տրամադրվող միանվագ դրամաշնորհի չափը հաշվարկվում է երկու գործողությամբ կազմակերպության աշխատողների թիվը բաժանում ենք հինգի և ստացվածն ամբողջացնում ենք դեպի ներքև։ Այնուհետև  դրամաշնորհի չափը հաշվելու համար կլորացված թիվը բազմապատկում ենք տնտեսվարողի բոլոր աշխատողների համար հաշվարկված եկամուտների միջին չափով։ Ընդ որում աշխատողների համար հաշվարկված եկամուտների միջին չափը հաշվարկվում է  մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանելով աշխատակիցների թվին։

 

 

20-րդ միջոցառում

Որոշում՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143892

Աջակցության 20-րդ միջոցառման շրջանակներում նվազագույն աշխատավարձի չափով միանվագ դրամական աջակցություն կարող են ստանալ այն անձինք, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր։

20-րդ միջոցառման շրջանակներում Տուժած ոլորտներ են համարվում գործունեության հետևյալ տեսակները

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
  • հանրային սննդի ծառայություններ.
  • զբոսաշրջային ծառայություններ.
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
  • կինոթատրոնների գործունեություն.
  • լուսանկարչության բնագավառում գործունեություն.
  • ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
  • կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
  • ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
  • խաղատների գործունեություն։

Բացի նշված ոլորտներից՝ 20-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու հնարավորություն տրվեց նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին և իրենց աշխատակիցներին:

Աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր սահմանված ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ։

Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։

Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին ներկայացված դիմումի հիման վրա:

 

21-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143430

Կառավարությունն աջակցության նոր փաթեթ է հաստատել աշխատատեղեր պահպանած տնտեսվարողների համար, ըստ որի՝ կտրամադրվի միանվագ դրամաշնորհ տնտեսվարողի յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով։

Միջոցառման շահառու են հանդիսանում 2-ից 100 վարձու աշխատող ունեցող այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը  և  միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:

Մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին։

5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝

ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մայիս ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատակիցների թվին,

բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,

գ հաշվարկվում է ստացված երկու թվերի արտադրյալը։

Պայմաններին բավարարելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի միջոցով դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

 

22-րդ միջոցառում

Որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143788

Այն քաղաքացիները, ովքեր 2020թ-ի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օրացուցային օր հանդիսացել են գրանցված աշխատող, սակայն մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ազատվել են աշխատավարձից, կարող են օգտվել աջակցության 22-րդ միջոցառումից և ստանալ միանվագ դրամական  օժանդակություն 68 հազար դրամի չափով։

Աջակցության 22-րդ միջոցառման շահառու չեն համարվում այն քաղաքացիները, ովքեր աշխատել են ֆինանսական, ապահովագրական, շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում, կառավարչական մարմիններում, հասարակական կազմակերպություններում, հիմնադրամներում և մի շարք այլ տիպի կազմակերպություններում։

Աջակցության 22-րդ միջոցառումից չեն կարող օգտվել այն քաղաքացիները

  - որոնց հունվար, փետրվար և մարտ ամիսների միջին աշխատավարձը բարձր է եղել 500 հազար դրամից։

  - ովքեր հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են եղել այլ գործատու հետ կամ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր (բացառությամբ 2020թ-ի հունվարի 1-ից հետո գրանցված ԱՁ-ների),

  - ովքեր հանդիսացել են աջակցության 20-րդ միջոցառման շահառու։

 

Աջակցություն ստանալու համար շահառուն https://dimum.ssa.am/ հարթակում պետք է ներկայացնի էլեկտրոնային դիմում։ Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

 

 

Այլ միջոցառումներ.

 

Հիփոթեքային վարկերի մարումների հետաձգում

 https://www.cba.am/AM/News/Pages/news_12-09-19.aspx#sthash.udHlAkhg.dpbs

Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչ 6 ամսով, այսինքն մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ։

Հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը:

⬅ Վերադառնալ