Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ
Պարետատան թեժ գիծ
81 - 41

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ ԱՆ  060 83 83 00        Արտերկրից       
  զանգերի համար
 
011 20 81 41
 Մենյու
 

Ի՞նչ է կորոնավիրուսը


 

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք հիվանդություններ են առաջացնում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների շրջանում: Մարդկանց շրջանում վիրուսը տարածվում է արդեն վարակված հիվանդի հետ սերտորեն շփվելու արդյունքում՝ հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով կամ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակ կամ սեղան) դիպչելու, այնուհետև ձեռքով բերանին, աչքերին կամ դեմքին դիպչելու հետևանքով։ Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) առաջացել է 2019 թվականին և նախկինում մարդկանց մոտ չի հայտնաբերվել:

Կորոնավիրուսը կարող է առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վարակված լինելու ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում/տենդ, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն, բայց կան և այլ ախտանշաններ: Աշխարհի գիտահետազոտական ներուժը այժմ կենտրոնացած է նոր տիպի կորոնավիրուսը կանխելու կամ բուժելու պատվաստանյութ հայտնաբերելու վրապատվաստանյութ դեռևս չկա: Վիրուսի ինկուբացիոն շրջանը 1-14 օր է։ Մարդկանց մեծ մասը (մոտ 80%) վերականգնվում է հիվանդությունից` առանց հատուկ բուժման անհրաժեշտության: Աշխարհում COVID-19-ով վարակված վեց մարդուց մեկի մոտ է առաջանում բարդություն և շնչառության դժվարություն։ Եղել են դեպքեր, այդ թվում՝ Հայաստանում, երբ մարդիկ վարակվել են, սակայն նրանց մոտ որևէ ախտանշան և ինքնազգացողության փոփոխություն չի զարգացել:

 

 

⬅ Վերադառնալ