Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ
Պարետատան թեժ գիծ
81 - 41

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ ԱՆ  060 83 83 00        Արտերկրից       
  զանգերի համար
 
011 20 81 41
 Մենյու
 

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից


 

Ձեռքերի, ինչպես նաև փռշտալու և հազալու հիգիենայի պահպանումը չվարակվելու լավագույն միջոցն է: Անհրաժեշտ է.

  • օճառով և ջրով հաճախակի լվանալ ձեռքերը, մանավանդ՝ ուտելուց առաջ և դրանից հետո: Եթե ձեռքերը տեսանելիորեն աղտոտված չեն, օգտագործել ալկոհոլի հիմքով ախտահանիչ, իսկ եթե ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են, անհրաժեշտ է լվանալ օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ: Հազալիս և փռշտալիս բերանն ու քիթը փակել անձեռոցիկով, այնուհետև այն գցել աղբամանը։
  • փոշիացված սպիտակեցնող լուծույթ (1 մասը` 99 մաս ջրով) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչով հաճախակի մաքրել և ախտահանել մակերեսները: Այն մակերեսների համար, որոնց վրա չի թույլատրվում սպիտակեցնող նյութեր կիրառել, կարող է օգտագործվել 70% խտությամբ էթանոլ։ Օրական առնվազն մեկ անգամ լոգարանի և սանհանգույցի մակերեսները մաքրել ու ախտահանել փոշիացված սպիտակեցնող լուծույթ պարունակող սովորական կենցաղային ախտահանիչով։ Հագուստ, անկողնային սպիտակեղեն, բաղնիքի և ձեռքի սրբիչներ և այլ պարագաներ օգտագործելուց հետո կանոնավոր լվանալ օճառով ու ջրով կամ մեքենայով՝ 60-90°C ջերմաստիճանում, սովորական լվացքի փոշիով, այնուհետև լավ չորացնել դրանք:
  • ախտանշաններ չունեցող անձանց համար բժշկական դիմակ չի պահանջվում: Դիմակ անհրաժեշտ է օգտագործել միայն կասկածելի անձի հետ շփվելիս՝ սնունդ սպասարկելիս, առաջնային բժշկական օգնություն ցուցաբերելիս  և այլ դեպքերում: Դիմակ կրելու դեպքում այն պետք է փոխել 3-4 ժամը մեկ, հակառակ դեպքում այն վտանգավոր է դառնում: Ընդ որում՝ արդյունավետ է օգտագործել միայն N95 և FFP3 հաստության դիմակները:
  • Եթե վստահ եք, որ անձը վիրուսակիր է, պետք է պարտադիր կրել դիմակ, հագնել ձեռնոց և դնել աչքերը հերմետիկ փակող ակնոց, քանի որ վարակը կարող է փոխանցվել նաև աչքերի միջոցով:
  • Եթե հասարակական վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) գտնվելն անխուսափելի է, ապա պետք է մյուսներից պահպանել սոցիալական հեռավորությունը՝ 15-2 մետր։
  • Գործուղումների կարելի է մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ խուսափելով վարակի օջախներից։
  • Վատառողջ լինելու դեպքում անհրաժեշտ է մեկուսանալ շրջապատից (պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն) և դիմել բժշկի։

Վիրուսն օդում մնում է մինչև 3 ժամ, ստվարաթղթի վրա՝ մինչև 24 ժամ, պղնձի վրա՝ մինչև 4 ժամ, իսկ պլաստիկի և չժանգոտվող մետաղի վրա՝ 2-3 օր:

 

⬅ Վերադառնալ