Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ
Պարետատան թեժ գիծ
81 - 41

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ ԱՆ  060 83 83 00        Արտերկրից       
  զանգերի համար
 
011 20 81 41
 Մենյու
 

Թույլատրելի և արգելվող քայլեր


 

Ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է կանխարգելիչ միջոցառումների ցանկ: Խորհուրդները նման են այլ կորոնավիրուսների համար առաջարկվածներին.

 

  • օճառով և ջրով հաճախակի լվանալ ձեռքերը.
  • չլվացած ձեռքերով չդիպչել աչքերին, քթին ու բերանին.
  • պահպանել պատշաճ շնչառական հիգիենա։

 

Փոխանցումը կանխարգելելու նպատակով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ վարակվածները մնան տանը և տնից դուրս գան բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով: Հիվանդանոց այցելելուց առաջ նախապես պետք է զանգել, կրել վիրաբուժական դիմակ (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում բերանն ու քիթը փակել կտորով, պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով ու ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերն այլ անձի հետ կիսելուց։

Եթե համաճարակաբանական ցուցումներով անձին ցուցված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը կունենա հետևանքներ՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Եթե դուք վերջին 14 օրվա ընթացքում սերտորեն շփվել եք կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի հետ կամ վերադարձել եք կորոնավիրուսային հիվանդությամբ հայտնի անապահով երկրից, և 14 օրվա ընթացքում ի հայտ են եկել ախտանշաններ, ապա անհապաղ դիմեք բժշկի՝ մանրամասնորեն տեղեկացնելով այցելության և շփման մասին։

Կորոնավիրուսի դեմ պայքարում ծխելը, հակաբիոտիկներ ընդունելը, ինքնաբուժմամբ զբաղվելը արդյունավետ չեն և կարող են վնասակար լինել:

⬅ Վերադառնալ