Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ
Պարետատան թեժ գիծ
81 - 41

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ ԱՆ  060 83 83 00        Արտերկրից       
  զանգերի համար
 
011 20 81 41
 Մենյու

Նորություններ —> Բեռնափոխադրումների վերաբերյալ

Բեռնափոխադրումների վերաբերյալ

 

 

Հայտնում ենք, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։

Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։

Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։

 

⬅ Վերադառնալ