Պարետատան թեժ գիծ
81 - 41

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

ՀՀ ԱՆ  060 83 83 00        Արտերկրից       
  զանգերի համար
 
011 20 81 41
 Մենյու
 

Կանխարգելիչ միջոցառումներ


  • Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց։
  • ՀՀ ժամանող անձանց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում: Անձիք մեկուսանում են ծանուցագրում իրենց կողմից նշված վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։
  • Վերևում նշված կետից բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները, որոնք ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:

COVID-19 Ճամփորդական սահմանափակումներ


ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ՝ հավելված) համաձայն.

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ)

 

Թույլատրվում է

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

 

Անցակետով արգելվում է

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը, բացառությամբ՝

  1. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
  2. այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը.
  3. պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:

 

⬅ Վերադառնալ